Կեղծ լուր. Շուշիի մզկիթի վրա ադրբեջանական դրոշ չկա


Կեղծ լուր. Շուշիի մզկիթի վրա  ադրբեջանական դրոշ չկա
Նոյեմբեր 6 15:28 2020

Ադրբեջանական քարոզչամեքենան հերթական ապատեղեկատվությունն է տարածում՝ այս անգամ տեսանյութի տեսքով։

Տելեգրամյան մի շարք ալիքներում տարածված տեսանյութում երևում է մզկիթից ծածանվող ադրբեջանական դրոշը։ Այն ներկայացվում է որպես ադրբեջանական բանակի՝ Շուշի ներխուժման ապացույց։

Համոզվելու համար, որ գործ ունենք հերթական կեղծիքի հետ՝ բավարար է ընդամենը համեմատել դրանում առկա շինությունը Շուշիի Գյովհար Աղայի վերին մզկիթի հետ։

Ինչպես երևում է լուսանկարից՝ Շուշիի մզկիթը բոլորովին այլ ճարտարապետական տեսքն ունի։