Մնջախաղաց Հովհաննես Հաջինյանը կամավոր մեկնել էր Արցախ ու հայրենիքի համար կռվել իսկական մարտիկի նման: Ընկերները նրա մասին ասում են՝ սովորական տղա էր, սովորական միմ, որը, պարզվեց, արտասովոր հերոս է:
Հովհաննեսը հայրենասիրության մասին ոչ թե խոսում էր, այլ՝ ապրում այդպես: Բոլորին օգնելու պատրաստակամությունը նրա ապրելակերպի անբաժան մասն էր: Մնջախաղացը գունավոր ու քաղաքային կերպար էր. նա ծնվել էր արտիստ լինելու համար: Հաճախ նույնիսկ դժվար էր հասկանալ՝ բեմում է խաղում, թե կյանքում:
«Կյանքում էլ էր Հովհաննեսը խաղում, կամ գուցե չէր խաղում: Գուցե բեմում չէր խաղում, չգիտեմ…Նա պարզապես այնքան օրգանական էր ամեն տեղ»,-ասում է Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:
Մնջախաղացը կյանքում աշխույժ էր, նույնիսկ՝ անհանգիստ: Լուսավոր հայացքով ու լուսավոր աչքերով արտիստը կարողանում էր առանց բառերի խոսել ու խոսեցնել: Իր կյանքի ընթացքում Հովհաննեսն իր մասնագիտությանն անդավաճան մնաց, թեև երկար ժամանակ նույն տեղում հանգիստ մնալը Հովհաննեսի մասին չէր:
Մանրամասները՝ Tert.am-ի տեսանյութում։