Ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանն առաջնագծում է. WarGonzo


Ըմբշամարտիկ Միհրան  Հարությունյանն առաջնագծում է. WarGonzo
Նոյեմբեր 5 15:31 2020

WarGonzo նախագծի Telgram-ալիքում հրապարակվել է լուսանկար, որում  նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը և  հունահռոմեական ոճի ռուսաստանաբնակ հայ ըմբշամարտիկ, չեմպիոն Միհրան Հարությունյանն է:

«Ում ասես կհանդիպես արցախյան ճակատում՝ MMA-ի մարտիկ Միհրան Հարությունյանը՝ Ռիոյի Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի արծաթե մեդալակիր։ Եվ որպես իսկական ըմբիշ՝ Միհրանն այսօր առաջնագծում է»,- գրված է ալիքում: