Երևանում մեկնարկեց Ռադիոգրաֆիայի VI միջազգային կոնֆերանսը (լուսանկարներ)


Երևանում մեկնարկեց Ռադիոգրաֆիայի VI միջազգային կոնֆերանսը (լուսանկարներ)
Մայիս 19 18:35 2017

Այսօր՝ մայիսի 19-ին, Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի հրավերով և Լինս ընկերության հետ համատեղ կազմակերպությամբ Երևանի Բեսթ Վեսթերն Կոնգրես հյուրանոցի կոնֆերանս դահլիճում մեկնարկեց Ռադիոգրաֆիայի VI միջազգային կոնֆերանսը:

Ռադիոգրաֆիան ԱՊՀ երկրների ամենամյա կոնֆերանս է, որն անցկացվում է 2012 թվականից: Աշխարհագրությունը ներառում է Մոսկվա, Օդեսսա, Եկատերինբուրգ, Մինսկ, Թբիլիսի:

Միջոցառումը նպատակ ունի համախմբելու բժիշկներին ոչ ֆորմալ միջավայրում հաղորդակցվելու և ճառագայթային ախտորոշման ոլորտում մասնագիտական համագործակցության հնարավորություններ հիմնելու:

Կոնֆերանսին գրանցվել են 300-ից ավելի մասնակիցներ Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Ուզբեկստանից և Ղրղզստանից:
Զեկույցներ են ներկայացրել ինչպես Հայաստանի, այնպես էլ ԱՊՀ երկրներից ժամանած ճառագայթաբաններ:

Armday.am-ը զրուցել է Ռադիոլոգների հայկական ասոցացիայի ղեկավար Կոստյա Գալումյանի հետ և պարզել մի շարք մանրամասներ ինչպես կոնֆերանսի, այնպես էլ ասոցացիայի գործունեության մասին:

-Պրն. Գալումյա՛ն, ի՞նչ ակնկալիքներ ունեք կոնֆերանսից, որո՞նք են ապագայում ամենաառաջնային ծրագրերը, որ ձեր առջև դրել եք:

-Քանի որ խորագիրը միջազգային է և առանձին ուղղվածությունը ճառագայթաբանությունն է, մեր նպատակն է, որպեսզի մեր տեղական և արտասահմանցի գործընկերները կարողանան փոխհամագործակցության եզրեր գտնել: Կոնֆերանսի հիմնական ուղղվածությունը փորձի փոխանակումն է, կարևոր է, որպեսզի մեր ռադիոլոգները կարողանան շարժվել այն մեթադաբանությամբ, որից օգտվում են մեր հյուրերը և ընդհակառակը՝ նրանք էլ ընկալեն մեր փորձը և օգտագործեն իրենց առօրյա պրակտիկայում:

-Ստեղծման պահից ի վեր ո՞րն է եղել կազմակերպության հիմնական նպատակը և որքանո՞վ եք այն իրականացված համարում, ի՞նչ հաջողություններ եք գրանցել այս կարճ ժամանակահատվածում:

-Ասոցացիան հիմնադրվել է 2007թ.-ից և, կարելի է ասել, որ ՀՀ-ում հանդիսանում է կայացած ասոցացիաներից մեկը: Ինչ վերաբերվում է նպատակներին, ապա չեմ կարող ասել, որ դրանք լիարժեք իրականացված են, բայց իրականացման փուլում են: Հիմնական և բուն նպատակը՝ համախմբել մեկ գաղափարի շուրջ ճառագայթաբաններին, որպեսզի մենք բոլորս խոսենք մեկ լեզվով և հիմնական մեր ունակությունները ծառայեցնենք ՀՀ-ի ազգաբնակչությանը, ինչպես նաև բարձրացնենք ռադիոլոգիայի մակարդակը: Իմ կարծիքով, դա կարող է իրականանալ փոխհամագործակցությամբ, երբ համախմբվելով՝ մասնագետներն իրենց փորձն են կիսում հանդիպումների ժամանակ: Ասոցացիայի կողմից կազմակերպվել են բազմաթիվ միջազգային սեմինարներ, որոնցից վերջերս իրականացվել է հայ-ֆրանսիականը, մայիս-հունիս ամիսներին սպասվում են նաև երկու եվրոպական սեմինարներ: Այս ամենի հիմնական նպատակը եվրոպական ռադիոլոգիայի արժեքների ինտեգրումն է Հայաստանի ռադիոլոգիայի ոլորտում:

-Որքանո՞վ եք կարևորում նմանատիպ կոնֆերանսները, ի՞նչ խնդիր են դրանք լուծում ամենաառաջինը:

-Կազմակերպվող սեմինարներն ու կոնֆերանսներ շատ կարևոր են: Գաղտնիք չէ, որ աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են ամենամյա սեմինարներ, և այդ մշակույթը մենք ուզում ենք ներդնել նաև ՀՀ-ում: Վերջին տարիների ընթացքում բազմաթիվ ասոցացիաներ ակտիվացրել իրենց գործունեությունը այդ ոլորոտւմ: Այս ամենի հիմնական նպատակը փորձի փոխանակումն է, նոր գիտելիքներով վերազինումը: Քանի որ ոչ բոլոր մասնագետները ունեն հնարավորություն արտասահման մեկնելու, կարծում եմ, լայն մասսաներին ինտեգրելու համար ավելի ճիշտ է արտասահմանցի մասնագետներին հրավիրել այստեղ:

-Որո՞նք են Հայաստանում ոլորտի հիմնական խնդիրները և ի՞նչ անելիքներ կան այդ առումով:

-Ինչպես բոլոր ոլորտներում, այստեղ ևս ունենք բազմաթիվ խնդիրներ, բայց, ի ուրախություն մեզ, մեր ոլորտում խնդիրները այդքան գլոբալ չեն: Դրանք բաղկացած եմ երկու մասից՝ առաջինը գործիքային սարքավորումների վերազինումն է, որը, Հայաստանում բավականին բարձր մակարդակի վրա է գտնվում, մյուսը կադրերի վերապատրաստումն է: Կարծում եմ, որ ասոցացիան պետք է ավելի սերտ համագործակցի համալսարանի հետ, որտեղ կրթվում ապագա ռադիոլոգները, որպեսզի մեր կուտակած և միջազգային փորձը կարողանանք փոխանցել հաջորդ սերնդին, որպեսզի նրանք կարողանան մեկ քայլ առաջ լինել ներկայիս մասնագետներից:

Նշենք, որ կոնֆերանսի ավարտից հետո անկացվելու նաև ժամանցային ծրագիր՝ էքսկուրսիա Հայաստանի տեսարժան վայրերով:

Մանրամասները՝ տեսանյութում և լուսանարներում: