Ադրբեջանի կողմից կռվող սիրիացի վարձկանների մասին հերթական ապացույցը


Ադրբեջանի կողմից կռվող սիրիացի վարձկանների մասին հերթական ապացույցը
Նոյեմբեր 1 19:05 2020

Արցախի դեմ սանձազերծած պատերազմի հենց սկզբից աշխարհի բազմաթիվ երկրներ` Ռուսաստանը, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, ինչպես նաեւ մի քանի տասնյակ համաշխարհային լրատվամիջոցներ,  պնդում եւ փաստերով ապացուցում էին, որ Թուրքիան պետական մակարդակով իրականացնում է Սսիրացի եւ լիբիացի վարձկանների հավաքագրում եւ տեղափոխում Ադրբեջան` հայերի դեմ կռվելու համար: Այս մասին ասվում է «Զինուժ» մեդիայի տեսանյութում:

Հրապարակվում էին լրագրողական հետաքննություններ, տարածվում էին հենց իրենց վարձկանների կողմից տեսագրություններ մարտական գործողությունների գոտում, կամ ինչպես էին սելֆիններ անում տարբեր տեղանքներում, բայց պաշտոնական Բաքուն պնդում էր, թե դա կեղծիք է, փաստացի ողջ աշխարհին մեղադրելով ստելու մեջ:

Այդուհանդերձ վարձկանների ներկայությունը անհերքելի է, նաեւ այն պատճառով, որ ՊԲ-ին հաջողվել է գերվարել նրանց:

Մանրամասները` տեսանյութում: