Գիշերը հրետակոծվել են Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը, Մարտունի վրա կիրառվել է ռազմական ավիացիա


Գիշերը հրետակոծվել են Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը, Մարտունի վրա կիրառվել է ռազմական ավիացիա
Նոյեմբեր 1 10:22 2020

Հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերն անհանգիստ է եղել Արցախի Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում։ Քաղաքի վրա կիրառվել է ռազմական ավիացիա։ Ռմբակոծության հետևանքով կան բազմաթիվ ավերածություններ։ Այս մասին հայտնում է ԱՀ ԱԻ պետական ծառայությունը: 
Մարտունու ուղղությամբ թշնամու վայրագությունը վերսկսվել է նաև լուսաբացին։

Գիշերը հրետակոծվել է Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։ Գրադ և սմերչ կայանքներից թշնամին կրակ է բացել Ավետարանոց և Սզնեք համայնքների ուղղությամբ։ 
Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չեն եղել։ Նյութական վնասների չափը ճշտվում է։