«Հակառակորդի վերահսկողության տակ անցած բնակավայրերի բնակիչները ժամանակին տարհանվել են». ՊՆ ներկայացուցիչ


«Հակառակորդի վերահսկողության տակ անցած բնակավայրերի բնակիչները ժամանակին տարհանվել են». ՊՆ ներկայացուցիչ
Հոկտեմբեր 31 22:35 2020

«Որպես կանոն, այն բնակավայրերը, որոնք Ադրբեջանի ԶՈՒ-ի վերահսկողության տակ են անցել, բնակիչները ժամանակին տարհանվել են»,- ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Անդրադառնալով համացանցում տարածվող տեղեկատվությանը, թե Թուրքիան և Ադրբեջանը նոր օպերացիա են պլանավորել, որն անվանել են «ջախջախիչ», և որով նախատեսում են արգելված զինատեսակներ կիրառել Արցախի և Հայաստանի դեմ, Հովհաննիսյանն ասաց. «Չգիտեմ՝ ինչ չակերտավոր ջախջախիչ օպերացիայի մասին է խոսքը, բայց նրանց կողմից ամեն օր իրականացվող օպերացիները շարունակվում են և ողջ ռազմաճակատի երկայնքով դրանք ի ցույց են դրված»: