Առաջնագիծ մեկնեց ԱԻՆ ՓԾ փրկարարներից կամավորականության սկզբունքով կազմված գումարտակը․ Ֆելիքս Ցոլակյան (տեսանյութ)


Առաջնագիծ մեկնեց ԱԻՆ ՓԾ փրկարարներից կամավորականության սկզբունքով կազմված գումարտակը․  Ֆելիքս Ցոլակյան (տեսանյութ)
Հոկտեմբեր 30 21:52 2020

Առաջնագիծ մեկնեց ԱԻՆ ՓԾ փրկարարներից կամավորականության սկզբունքով կազմված գումարտակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը և կցել տեսանյութ։

«Մեր փրկարարները առաջնագիծ մեկնելուց առաջ ԱԻՆ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների և անձամբ իմ անմիջական և ամենօրյա հսկողության ներքո անցել են համապատասխան վերապատրաստում:

Վերադարձե՛ք հաղթանակով: Մենք բոլորիդ՝ մեկ առ մեկ, սպասում ենք նույն կազմով և սա հրաման է...

Խիղճ և խաղաղություն բոլորիս...»,- գրել է նախարարը։