Դավիթ Արզումանյանի մասին պատմությունը չի ավարտվում: Կինը, ընկերներն ու հարազատներն իրար հերթ չտալով նրա սխրանքներն են պատմում, ապրած կյանքից դրվագներ ու անցած, գնացած հիշողություներ: Դավիթը նույնպես այն հարյուրավոր քաջորդիներից է, որը կյանքի գնով հատուցեց հայրենիքը պաշտպանելու համար: Կինը՝ Շուշանիկը, որը մի քանի երջանիկ տարիներ է ապրել Դավիթի հետ, «Առավոտի» հետ զրույցում ասում է՝ «Բնավորության վատ գիծ չուներ, միշտ շտապում էր, փորձում էր ամեն ինչ հասցնել, շատ նվիրված էր, անում էր այնպես, որ մեզ համար լավ լինի, ոչ մի բեռ մեր ուսերին չէր թողնում, ամենն իր վրա էր վերցնում»։
Դավիթը զոհվել է՝ փրկելով իր վաշտի զինվորների կյանքը: «Չափից շատ ուշադիր էր, այդ բառից չեմ վախենում, դա իր գործողությունների մեջ էր երևում։ Փոքր ինչ չոր էր՝ իր գործից ելնելով, բայց սիրո եւ երեխայի հարցում շատ նրբանկատ, նվիրված էր ընտանիքին։ Չկա մի գիծ, որը չսիրեմ, նույնիսկ իր սաստող տոնը…»,-պատմում է Շուշանիկը՝ նշելով, որ ամուսինը միշտ լավատես էր, Աստծուն հավատացող։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։