ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչեւ վերջ ու դա եղավ քո’ շնորհիվ։
Դո’ւ կանգնեցիր մինչեւ վերջ։
Դո’ւ չընկրկեցիր թշնամու սարսափազդու զենքերի առաջ։ Դո’ւ չհավատացիր թուլամորթներին ու չսասանվեցիր դավաճանների հարվածներից։
ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչեւ վերջ ու դա եղավ քո’ կյանքի գնով, Էրիկ։
Մենք քեզ հաղթանակած, հզոր, արդար, ծաղկուն հայրենիք ենք պարտք»։