«Առաջնագծում մի տեսակ այլ կերպ ես տանում կորստի լուրը». Գնել Սարգսյանը՝ հերթափոխի ժամանակ տուն վերադառնալու և Հովհաննես Հաջինյանի զոհվելու լուրը ստանալու մասին


«Առաջնագծում մի տեսակ այլ կերպ ես տանում կորստի լուրը». Գնել Սարգսյանը՝ հերթափոխի ժամանակ տուն վերադառնալու և Հովհաննես Հաջինյանի զոհվելու լուրը ստանալու մասին
Հոկտեմբեր 24 19:14 2020

Դերասան Գնել Սարգսյանն օրեր առաջ հայտնել էր, որ սպասում է ճակատ մեկնելու հրամանին: Մեկնելիս, սակայն, նա որևէ գրառում չէր արել: Փոխարենը Ֆեյսբուքի իր էջում գրառում արեց հերթափոխի ժամանակ տուն վերադառնալուց հետո:

«Հենց նոր հասա տուն, իջել եմ հերթափոխի, կարոտել էի բոլորին, ամենից շատ՝ երեխաներիս, փառք էի տալիս Աստծուն, որ...... ամեն, ամեն ինչի համար: Գիտեի, որ հարազատներիս ու ընկերներիս մեջ կան կորուստներ, առաջնագծում մի տեսակ այլ կերպ ես տանում այդ լուրը, բայց լուսաբացին, երբ մտա տուն, ստացա ցավալի լուրն ու էլ չգիտեմ ինչ ասեմ, իմ լավ ընկեր, ախր մենք սովոր ենք, որ դու միայն պիտի ուրախացնես մեզ..... Հովո ջան, ախպերս....փառք քեզ, փառք մեր բոլոր հերոսներին, փառք նահատակաց...»,- գրել է նա՝ անդրադառնալով մնջախաղաց Հովհաննես Հաջինյանի զոհվելու լուրին: