Ծնվել է Վարնկաթաղում (Լուլասազ) զոհված Արշակ Մելիքյանի որդին


Ծնվել է Վարնկաթաղում (Լուլասազ) զոհված Արշակ Մելիքյանի որդին
Հոկտեմբեր 23 21:24 2020

Yerkir.am-ը գրում է, որ լույս աշխարհ է եկել Վարնկաթաղում (Լուլասազ) զոհված Արշակ Մելիքյանի զավակը։ Կատարելով Արշակի ցանկությունը՝ նորածնին կոչել են Տիգրան պապիկի անունով։

Արշակ Մելիքյանը Պռոշյան գյուղից էր: ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտի կազմում ընդգրկվելով՝ նա պատերազմի առաջին իսկ օրերին ընկերների հետ մեկնեց  առաջնագիծ, մասնակցեց Արցախի հյուսիսում գտնվող Վարնկաթաղի (Լուլասազ) ռազմավարական կարեւոր նշանակության բարձունքի պաշտպանությանը, որտեղ եւ հերոսաբար զոհվեց։

Ստորև  ներկայացնում  ենք  Արշակ  Մելիքյանի  կատարած  երգերից  մեկը.