Առաջնագծում զոհվել է Հայաստանի «Կյոկուշին Կան կարատե-դո» ֆեդերացիայի նախագահ Սևակ Սերոբյանը: Այս մասին տեղեկանում ենք ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից:
Ֆեդերացիայից տեղեկացնում են, որ նա տևական ժամանակ առաջնագծում էր։
«Կիոկուշին Կարատեի Ազգային Ֆեդերացիայի ողջ անձնակազմը իրենց վշտակցությունն ու ցավակցությունն են հայտնում Սևակ Սերոբյանի ընտանիքին ու հարազատներին: Հավերժ փառք ու պատիվ քեզ ... Հոգիդ լույսի մեջ լինի․․. ՕՍՈՒ», - նշված է հաղորդագրության տեքստում։