Հերոսությունից հետո իր նոթատետրում կարդացել են. «Թող ոչ մի ծնող չտեսնի որդու մահը, Աստված, պահապան եղիր ընտանիքիս». համագյուղացին և քույրը՝ զոհված Սևակ Ալեքսանյանի մասին


Հերոսությունից հետո իր նոթատետրում կարդացել են. «Թող ոչ մի ծնող չտեսնի որդու մահը, Աստված, պահապան եղիր ընտանիքիս». համագյուղացին և քույրը՝ զոհված Սևակ Ալեքսանյանի մասին
Հոկտեմբեր 20 13:37 2020

Tert.am-ը գրում է․

Ինքը ուրիշ տեսակ մարդ էր, նման չէր ոչ մեկին. մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր, շատ մեծ ցավ է այլևս չունենալ իրեն, բայց միևնույն ժամանակ գերագույն հպարտություն է նման եղբայր ունենալը, նվիրյալ, որն անմահացավ։ Tert.am-ին այս մասին պատմեց հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված Սևակ Ալեքսանյանի քույրը՝ հորեղբոր դուստր Արփի Ալեքսանյանը։

«Ամեն ինչ սկսվեց եղբորս ծննդյան օրը՝ սեպտեմբերի 27-ին: Մոտավորապես կլիներ ժամը 8-ը, աչքերս բացեցի ու առաջինը ուզեցի եղբորս հաղորդագրությամբ շնորհավորել, բայց առաջինը աչքովս ընկավ այն լուրը, որ ագրեսոր հակառակորդը սահմանի ողջ երկայնքով անցել է լայնամասշտաբ հարձակումների: Տխրեցի, բնականաբար: Նույն օրը՝  կեսօրին, ինքը զանգեց, մի քիչ խոսեցինք, շնորհավորեցի, ուրախ էր, ես էլ ուրախացա, բայց ոչ մի բառ չասաց վիճակի վերաբերյալ: Ընդհանրապես, իր ծառայության վերաբերյալ մեզ ոչինչ չէր ասում, մենակ ասում էր՝ լավ եմ, ամեն ինչ լավ է:  Ինքը շատ զուսպ էր, համեստ, նրբանկատ։ Դեպքից հետո իր ծառայակից ընկերոջից նոր իմացանք, որ երկար ժամանակ առողջական խնդիրներ է ունեցել ու հոսպիտալում է եղել, և էլի շատ դեպքեր,որոնց մասին չգիտեինք:

 

Փակագծերը չբացելով՝ կասեմ միայն, որ իրեն էին վստահված ռազմական կարևոր նշանակության մի շարք օբյեկտների փոխադրումը դիրքեր ու մնացած գործողությունները: Դեպքը պատահել է հոկտեմբերի 10-ի գիշերը, բոթը մեզ հասավ հոկտեմբերի 11-ին:

Ապագայի հետ կապված շատ պլաններ ուներ, իրեն բիզնեսոլորտում էր պատկերացնում ու հաստատ կհասներ հաջողությունների։ Հիշում եմ՝ մի օր էլ զանգեց, խոսեցինք, ասաց․ «Գիտե՞ս չէ, Դիլբարյանի «100 բիզնես գաղտնիքներ» գիրքն եմ կարդում, գաղտնիքները իմանամ, որ բիզնեսս լավ առաջ տանեմ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։