Գիշերը իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված. Հատկապես ինտենսիվ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ. ՊԲ


Գիշերը իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված. Հատկապես ինտենսիվ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ. ՊԲ
Հոկտեմբեր 20 09:46 2020

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված:

Արցախի ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը:

Հատկապես ինտենսիվ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ:

ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վերահսկողության տակ պահել օպերատիվ իրադրությունը և իրենց գործողություններով թշնամական ուժերին պատճառում կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ: