«Միացյալ Նահանգները պետք է այս բռնությանը վերջ դնելու քայլեր ձեռնարկի». կոնգրեսական Զոի Լոֆգրենը կոչ է արել ԱՄՆ ղեկավարությանը դատապարտել ադրբեջանաթուրքական ագրեսիան Հայաստանի ու Արցախի դեմ


«Միացյալ Նահանգները պետք է այս բռնությանը վերջ դնելու քայլեր ձեռնարկի». կոնգրեսական Զոի Լոֆգրենը կոչ է արել ԱՄՆ ղեկավարությանը դատապարտել ադրբեջանաթուրքական ագրեսիան Հայաստանի ու Արցախի դեմ
Հոկտեմբեր 20 00:08 2020

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Զոի Լոֆգրենը (դեմոկրատ, Կալիֆոռնիա) ևս մեկ անգամ կոչ է արել երկրի ղեկավարությանը դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի շարունակական հարձակումները Հայաստանի և Արցախի դեմ:

«Միացյալ Նահանգները և միջազգային հանրությունը չպետք է լուռ մնան, մինչդեռ Ադրբեջանը, աջակցություն ստանալով ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայից, փորձում է էթնիկ զտումներ իրականացնել հայ հարևանների շրջանում: Քանի որ մահվան ցուցանիշն աճում է, իսկ Արցախի բնակչության կեսից ավելին տեղահանվել է հարձակումների պատճառով, Ամերիկան պետք է քայլեր ձեռնարկի՝ առաջնորդելու միջազգային հանրությանը և վերջ դնելու այս բռնությանը և Հայաստանին ու Ադրբեջանին վերադարձնելու բանակցային սեղանի շուրջ»,- ասվում է Ներկայացուցիչների պալատի անդամի հայտարարության մեջ: