Ալբերտ Հովհաննիսյանի հայրը հայրենակիցներին կոչ արեց իրենց ներդրումն ունենալ հաղթանակի մեջ


Ալբերտ Հովհաննիսյանի հայրը հայրենակիցներին կոչ արեց իրենց ներդրումն ունենալ հաղթանակի մեջ
Հոկտեմբեր 19 22:40 2020

Սիրելի հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայեր, իմ կոչն այն է, որ բոլորս պետք է կանգնենք մեր երկրի, մեր բանակի կողքին և պետք է ամեն կերպ օգնենք, որ մեր երեխաները ոչ թե դառնան նահատակված հերոսներ, այլ կենդանի հերոսներ: Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսին հայտարարեց ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը:

 

«Բոլորը, ովքեր կարող են ինչ-որ աջակցությամբ օգնել մեր բանակին, երկրին, հիմնադրամին, պետք է այդ ամենը կատարեն: Բարձր ձայնով հայրենասիրական երաժշտություն լսելով կամ քաղաքում պտտվելով մենք չենք օգնում կամ ոգևորում մեր զինվորներին: Բոլորս պարտավոր ենք իրենց կողքին լինել»,-ասաց նա: