Ֆրանսիայի Սենատի պատգամավոր Վալերի Բուայեն ևս մեկ անգամ բարձրաձայնել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին: Վերջինս հայտնել է, որ այդ հարցով այս շաբաթ ելույթ է նախապատրաստում Սենատում:
«Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի առաջխաղացմանը դիմագրավելը նշանակում է դիմագրավել նաև թուրքական իսլամի տարածմանը Եվրոպայի ողջ տարածքում: Այս շաբաթ պատրաստվում եմ Սենատում ելույթ ունենալ՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի ճանաչման և Թուրքիայի ու Ադրբեջանի գործողությունները դատապարտելու անհրաժեշտությունը»,- գրել է ֆրանսիացի գործիչը: