Ստեփանակերտցի 50-ամյա Լիանա Ղազարյանը հրետակոծության ժամանակ էլ տանն է մնում. հրաժարվում է ապաստարան գնալ։
NEWS.am-ի հետ զրույցում կինը պատմում է, որ փոքրիկ ռեստորանում է աշխատում, աշխատանքից գալիս է տուն, մաքրություն անում ու աղոթում, որ պատերազմը շուտ ավարտվի։
«Աշխատանքից գալիս եմ, տունը հավաքում եմ, ամեն օր Աստծուն խնդրում եմ, աղաչանք եմ անում, որ Ղարաբաղում խաղաղություն լինի։ Ինձ չի վերաբերում ապաստարանը, ես դուրս չեմ գալու։ Ես իմ անկողնում քնում եմ, ինչ կլինի, կլինի։ Ղաշանգ պիժամաս հագնում եմ ու քնում եմ։ Մարդ պիտի սրտում վախ չգցի։ Այն մարդը, որն իր սրտում վախ է գցում, ուրեմն ինքը ամբողջ կյանքում վախկոտ է լինելու»,- ասում է50-ամյա կինը։
Լիանա Ղազարյանը պնդում է, որ եթե տեսնի պատերազմը շարունակվում է, ապա ինքն էլ կմեկնի ռազմաճակատ. «Մի տղաս ուզում է Ռուսաստանից գա, մյուսն էլ ինձնից թաքուն, կամավոր գնացել է կռիվ, ես էլ իրեն եմ խաբելու»։