Ադրբեջանական զորքն իր ծուղակն ընկած լինելու վիճակը ներկայացնում է առաջախաղացում։ Այս մասին այսօր միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսին ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Քանի որ մի քանի տեղերում ադրբեջանական զորքն իր ծուղակն ընկած վիճակը ներկայացնում է առաջախաղացում, մի քիչ ծիծաղելի է, բայց այդպիսի իրավիճակներ էլ են լինում։ Հետևաբար, չեմ կարող ասել, թե (Արցախի նախագահի խոսնակ – Tert.am) Վահրամ Պողոսյանը կոնկրետ որ հատվածի մասին էր խոսում` ծուղակ ասելով»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը։