Թուրքիայում սահմանափակվել է հայկական պաշտոնական լրատվության աղբյուրների կլայքերի հասանելիությունը


Թուրքիայում  սահմանափակվել  է  հայկական  պաշտոնական  լրատվության  աղբյուրների  կլայքերի  հասանելիությունը
Հոկտեմբեր 18 19:51 2020

Ինչպես հայտնում է Kronos-ը, Թուրքիայում, որը կրկին հայտնվել է համաշխարհային ուշադրության կենտրոնում՝ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ թեժացած հակամարտությունում Բաքվին բացահայտ օժանդակություն ցուցաբերելու համար, արգելվել են հայկական պաշտոնական լրատվության հասանելի աղբյուրները։ Հատկապես դա վերաբերում է Հայաստանի վարչապետի, տասներկու նախարարությունների, նախագահի պաշտոնական կայքերին։

Նշենք, որ ինչպես Հայաստանի կողմից, այնպես էլ միջազգային մամուլում եւ միջազգային հանրության կողմից ակտիվորեն շրջանառվում է նաեւ այն, որ Թուրքիան Մերձավոր Արեւելքից ահաբեկիչներ է տեղափոխել հակամարտության գոտի՝ Ադրբեջանի կողմից կռվելու համար։