Որդուն հուղարկավորեցին առանց հոր. ազատամարտիկ Ռեմբոյից լուր չունեն. (տեսանյութ)


Որդուն հուղարկավորեցին առանց հոր. ազատամարտիկ Ռեմբոյից լուր չունեն. (տեսանյութ)
Հոկտեմբեր 18 17:06 2020

Այսօր Արագածոտնի մարզի Վարդենիս համայնքը հողին կհանձնի Վահե Աղաբաբյանին: Վերջինիս հայրը` Ներսես Աղաբաբյանը, Արցախյան առաջին պատերազմի մասնակից էր` հայտնի «Ռեմբո» մարտական անունով:

 

Անմնացորդ նվիրվել էր հայրենիքին և ինչպես վայել է իսկական հայ ազատամարտիկին, չէր երազում ո’չ անուն, ո’չ ոսկի, ո’չ գանձ: Պատերազմից վերադարձել էր առանց մեդալների, առանց կոչումների ու դափնիների: Որդին՝ Վահեն, ժամկետային զինծառայող էր, իսկ ահա հայրը, սեպտեմբերի 27-ին լսելով պատերազմի մասին, եւս գնացել է առաջնագիծ: Վահեն մարտերի ժամանակ վիրավորվել էր եւ օրեր առաջ հիվանդանոցում մահացավ: Իսկ ահա հարազատները վերջինիս հոր՝ Ներսես Աղաբաբյանի մասին որեւէ լուր չունեն: Վահեի անցած ճանապարհի, հոր սխրագործություների մասին ArmLur.am-ը զրուցել է Վարդենիս համայնքի դպրոցի ուսուցիչ Մհեր Համբարձումյանի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում