Մերօրյա հերոսները․ ՊԲ-ն ներկայացրել է մի շարք զինծառայողների, որոնք կպարգեւատրվեն «Արիության համար» մեդալներով


Մերօրյա հերոսները․ ՊԲ-ն ներկայացրել է մի շարք զինծառայողների, որոնք կպարգեւատրվեն «Արիության համար» մեդալներով
Հոկտեմբեր 18 12:01 2020

Կապիտան Ռոման Ադամյանն ու ավագ լեյտենանտ Սամվել Ավանեսյանը ակտիվորեն մասնակցել են հարավային եւ հարավ-արեւելյան ուղղությամբ ընթացող մարտական գործողություններին, ոչնչացրել թշնամական կենդանի ուժ, նպաստել ստորաբաժանումների կոլեկտիվ հաջողություններին: Երկուսն էլ ներկայացված են «Արիության համար» մեդալների: Այս մասին հայտնում են Արցախի Պաշտպանության բանակից։

Պատերազմի իսկական աստվածներ են ավագ լեյտենանտ Լեւոն Սահակյանը, շարքային Սմբատ Քարամյանը, կրտսեր սերժանտ Արտաշես Թառոյանը, շարքային Հովսեփ Խաչատրյանը, կրտսեր սերժանտի կոչումով ժամկետային զինվորականներ Հովհաննես Միրզոյանն ու Ռոման Սիրեկանյանը, շարքային Ստեփան Միքայելյանը, շարքային Ջիվան Միքայելյանն ու շարքային Էրիկ Նազարյանը: Վերջիններս դրսեւորել են մասնագիտական բարձր վարպետության մակարդակ, բարոյակամային բարձր որակներ ու գերազանց ներդաշնակման աստիճան՝ հաշվենկատորեն ոչնչացնելով հակառակորդի զրահախումբը, մեծաքանակ կենդանի ուժ եւ կասեցրել առաջխաղացման բոլոր փորձերը:

Բոլորն էլ կպարգեւատրվեն «Արիության համար» մեդալներով: