ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տղերքն արդեն տան են՝ Զինվորի տանը...
Բոլորին առողջացնելու ենք, ոտքի ենք կանգնեցելու, վերադարձնելու ենք ակտիվ կյանք!!!
Մեր հերոսներն արդեն սկսել են վերականգնողական բուժումը՝ Զինվորի տանը:
Տղաները մարտական են տրամադրված՝ խոստացել են՝շուտ են ապաքինվելու: Տղաներին ընդունել ենք մեր նոր, էլ ավելի լավ կահավորված սենյակներում, լավագույն պայմաններն ապահովվել ենք:
Շնորհակալ եմ բոլոր գործընկերներին,ովքեր հաշված ժամերի ընթացքում միացան մեզ ու միասին կարողացանք Զինվորի տան թողունակությունը մեծացնել»։