Ադրբեջանական կեղտոտ կեղծիքը․ մի լուսանկարի պատմություն


Ադրբեջանական կեղտոտ կեղծիքը․ մի լուսանկարի պատմություն
Հոկտեմբեր 16 21:48 2020

«Զինուժ մեդիան»-ն տեսանյութ է հրապարակել, որում բացահայտում է ադրբեջանական  կեղծիքը։

Նրանք համացանցում լուսանկար են հրապարակել մոտ 10 տարեկան աղջկա մասնակցությամբ, ով լացակումած աչքերով միջազգային հանրությանն է դիմում, թե իբր Հայաստանն ագրեսոր է եւ պետք է դադարեցնել ագրեսիան։ Բայց շատ ժամանակ չանցած, համացանցում տեսանյութ է հայտնվել, որում ցուցադրվում է, թե ինչպես է իրականում ստեղծվել այդ լուսանկարը։