«Դավաճանածների հետ խոսելու չունեմ». ի՞նչ է փոխանցել Փաշինյանը նախկին քաղաքապետին. «Իրավունք»


«Դավաճանածների հետ խոսելու չունեմ». ի՞նչ է փոխանցել Փաշինյանը նախկին քաղաքապետին. «Իրավունք»
Օգոստոս 27 09:32 2025

«Իրավունք» թերթը գրում է. «Հակակոռուպցիոն կոմիտեում փողերի լվացման եւ պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածներով հարուցված քրեական վարույթի շրջանակում օրերս մեղադրանք է առաջադրվել Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի ամուսնու` ավագանու ՔՊ-ական անդամ Արամայիս Միրզոյանի նկատմամբ։

Որպես խափանման միջոց կիրառվել է գրավը։ Հակակոռուպցիոն կոմիտեից չեն ցանկացել այս առնչությամբ որեւէ մեկնաբանություն տալ լրատվամիջոցին։

«Իրավունք»-ին հասած լուրերի համաձայն, Դիանա Գասպարյանը օրեր առաջ փորձել է միջնորդավորված դուրս գալ Փաշինյանի վրա: Սակայն, ըստ նույն լուրերի, Նիկոլը հասկացրել է, որ իրեն «դավաճանածների հետ խոսելու չունի»։