Ցավոտ է, շատ ցավոտ է ու դժվար հիմա գրելը: Սակայն, որպես իրական սպայի մայր, բարձր գլխով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իմ որդուն նվիրված իրենց հոդվածներով, բանաստեղծություններով նրան անմահացրեցին: Ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախում հերոսաբար զոհված Գևորգ Կիրակոսյանի մայրը:
Կիրակոսյանը 13 օր մասնակցեց պատերազմին՝ պաշտպանելով իր հայրենիքը և զոհվեց հանուն Արցախի անկախության:
«Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այս դժվար պահին աջակցեցին մեզ իրենց ջերմ խոսքերով և հաճոյախոսություններով:
Բոլորին խաղաղություն եմ ցանկանում: Թող այսուհետ որևէ մայր չարտասվի:
Հաղթելու ենք»,-հավելել է նա: