Արցախում հերոսաբար զոհվել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության ավագ դատախազ Կարեն Գրիգորյանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, գրել է. «Կարեն Արարատի Գրիգորյան,
Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության ավագ դատախազ
Ցավակցում ենք Արցախի մեր գործընկերներին, Կարենի հարազատներին ու մտերիմներին:
Երազանքդ կկատարվի, սիրելի Կարեն. քո ու մեր հայրենիքը կապրի ազատ ու անկախ, խաղաղ ու անվրդով:
Հանգչիր խաղաղությամբ:
Փառք իրենց պարտքը կատարելիս զոհված մեր բոլոր նվիրյալներին»: