Կյանքով լցված ու կյանքին հավերժ սիրահարված...Ընկերներն ու հարազատները պատմում են հայրենիքի համար կյանքը չխնայած Արտյոմ Սանոսյանի մասին


Կյանքով լցված ու կյանքին հավերժ սիրահարված...Ընկերներն ու հարազատները պատմում են հայրենիքի համար կյանքը չխնայած Արտյոմ Սանոսյանի մասին
Հոկտեմբեր 16 14:43 2020

Կյանքով լցված ու կյանքին հավերժ սիրահարված: Արտյոմ Սանոսյանը ծնվել էր կյանքը հայրենիքին նվիրելու առաքելությամբ: Կենսուրախ ու ժպտադեմ Արտյոմը բանակ է գնացել ծափ ու ծիծաղով:

Հայրենիքին ծառայելը նրա համար ապրելակերպ էր` հստակ ու անքննելի: Արտյոմի տատիկը նշում է, որ բոլորը սիրում էին նրան: «Հենց գնալու ժամանակը եկավ բոլորը եկան ծափով ու ծիծաղով ճանապարհելու»:

Արտյոմն ավագ մարզիկ էր ու 19 տարեկանում արդեն հասցրել էր երեխաների մարզիչ դառնալ: Արտյոմից վերջին հեռախոսազանգը սեպտեմբերի 30-ին է ստացվել, տատն ասում է`

Արտյոմը գնաց ու ամեն մեկի սրտից մի կտոր պոկեց տարավ իր հետ: «Մեր լույսն էր, մեր ամեն ինչն էր, հիմա իր նկարներով, հիշողություններով պիտի ապրենք»,- նշում է Արտյոմի տատը:

Մարզական հաջողություններից զատ` Արտյոմը նաև լավ նկարում էր: Տատի խոսքով նկարելու ջիղը պապիկից է ժառանգել: Առավել մանրամասն դիտեք ստորև` տեսանութում