Լիբիայի ազգային բանակի գեներալը հաստատել է Թուրքիայի կողմից վարձկանների տեղափոխումը Ադրբեջան


Լիբիայի ազգային բանակի գեներալը հաստատել է Թուրքիայի կողմից վարձկանների տեղափոխումը Ադրբեջան
Հոկտեմբեր 16 00:05 2020

 

 

Լիբիայի ազգային բանակի գեներալ Ահմեդ ալ-Մեսմարին հաստատում է Թուրքիայի կողմից վարձկանների տեղափոխումը Ադրբեջան:

«Օրինակ «Մետիգա» և «Միսուրաթա» օդանավակայաններով հազարավոր սիրիացի և այլ ազգության ահաբեկիչներ են տեղափոխվել Լիբիա Թուրքիայի կողմից: Իսկ հիմա Թուրքիան օգտագործում է այս օդանավակայաննները, որպեսզի տեղափոխի լիբիացի, սիրիացի և այլ ազգության ահաբեկիչների Ադրբեջան»,- ասել է Լիբիայի ազգային բանակի գեներալը: