Ոնց դու ես միշտ սիրել քեզ ասեմ՝ իմ կապուտաչյա․․
Ես ամենաբախտավոր աղջիկն եմ, որ դու ու սիրտդ ինձ եք ընտրել, երջանիկ եմ էն հրաշք պահերի համար, որ քո հետ եմ անցկացրել։ Քո կողքը անցկացրած պահերը, ձենդ, աչքերդ, ժպիտդ, ԴՈԻ լինելու եք իմ հիշողության մեջ ՀԱՎԵՐԺ․․Ուզում եմ զանգես, կարդամ զինվորս ու մտածեմ թե ինչ բառերով եմ քեզ ուժ տալու, բայց դու հերթ չտաս ինձ՝ քեզ ուժ տալու։ Առաջին վայրկյանից ասել ես «դուխդ չքցես կյանքս, լավ ա լինելու»․․ էլի զանգի, զանգի ասա, որ ուժեղ լինեմ․․ Ուժեղ եմ, քեզանից եմ սովորել ուժեղ լինել, երևի զգում էիր ինչ ա լինելու մեր հետ դրա համար ինձ սովորացրեցիր ուժեղ լինել:
Դու մինչև բանակ գնալդ կայացած ՄԱՐԴ էիր, կայացած քո մասնագիտության մեջ՝ իմ խելացի ծրագրավորող։ Շատ մարդիկ փորձառու լինելով հանդերձ զիջում էին քեզ իրանց գիտելիքներով: Ինձ ասում էիր «հավատու՞մ ես չէ, որ նենց եմ անելու ինձ ճանաչեն», հիմա քեզ ճանաչելու են․․
Սամս, ամեն տեղ իմ ճիշտն ու օրինակը դու ես, ամեն տեղ հպարտացել եմ քեզնով, զարմանում եմ, ո՞նց ա մարդն ընդունակ էսքան ճշտախոս լինել, «կյանքս 20 ամյակիդ նենց եմ անելու, որ ամբողջ կյանքդ հիշես» ասեցիր, արեցիր ու այ տենց ճշտախոս մնացիր իմ սրտում..
Սեպտեմբերի 12, 13-ին տեսանք իրար, 2 ուրիշ օր՝ կարոտով, սպասումով, եթե իմանայինք վերջինն ա․․․ դրանից հետո ամեն օր ասում էիր «Ան ես ամենաերջանիկ մարդն եմ»․․ Ես էլ եմ ամենաերջանիկը, որ քո սերն եմ եղել.
Դու իմ կողքն ես, իմ հետ ես, իմ սրտում ու իմ մտքում ես, իմ մեջ ես ու ես քեզ սիրում եմ ամեն վայրկյան ավելի շատ ու ՄԻՇՏ։ Քո` Անուլիկ․․
Լուսանկարները ` aannamkrtchyan Instagram-յան էջից: