Ենթականերն ամեն ինչում հենվում էին իր վրա որպես հայր. փառք քեզ եղբայր. Արծրուն Հովհաննիսյան


Ենթականերն ամեն ինչում հենվում էին իր վրա որպես հայր. փառք քեզ եղբայր. Արծրուն Հովհաննիսյան
Հոկտեմբեր 15 21:52 2020

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է իր մտերիմ զինվորական Վահագի զոհվելու լուրի մասին, պատմել՝ ինչպես են ծանոթացել դեռեւս 23 տարի առաջ։

«Համեստ Ժայռը

Վահագին ճանաչում եմ արդեն 23 տարի։ Երբ առաջին օրը ոտք դրեցի Վ. Սարգսյանի անվան ՌՀ Վահագնը եւ իր համակուրսեցի նորավարտ մի քանի լեյտենանտներ նշանակվել էին դասակի հրամանատարներ։ Մեզ շատ էին տանջում առաջին օրվանից, հետախույզի ծրագրով էինք անցնում նախնական պատրաստությունը։ Վահագնը միշտ բացատրում էր ամեն քայլի իմաստը։ Հետո շատ առիթներ եղան, որ մեր հրամանատարի հետ ընկերություն անենք։ Ինքը շատ տեղերում հրամանատար եղավ, բայց իր սիրտը մնում էր մի տեղում, որտեղ էլ փայլեց որպես հրամանատար։ Ենթակաները ամեն ինչում հենվում էին իր վրա որպես հայր։ Համեստագույն նվիրյալ ու խելացի զինվորական։ Փառք քեզ եղբայր»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը։