Հույս ունենք՝ հայերը կկարողանան իրենց պաշտպանել Ադրբեջանի գործողություններից․ ԱՄՆ պետքարտուղար


Հույս ունենք՝ հայերը կկարողանան իրենց պաշտպանել Ադրբեջանի գործողություններից․ ԱՄՆ պետքարտուղար
Հոկտեմբեր 15 21:42 2020

Իրավիճակը Ադրբեջանում և Հայաստանում վտանգավոր է, հարցազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։

«Այժմ հայտնվել են թուրքերը, որոնք ռեսուրսներ են տրամադրում Ադրբեջանին՝ մեծացնելով ռիկը, մեծացնելով ռազմական հզորությունը՝ այս պատմական հակամարտությունում Լեռնային Ղարաբաղ կոչվող փոքր տարածքի համար, որն ունի մոտ 150 000 բնակիչ», - ասել է Պոմպեոն։

Նա նշել է, որ կոնֆլիկտը բավականին երկարատև է, իսկ լուծումը միայն պետք է լինի բանակցությունների և խաղաղ քննարկումների միջոցով և ոչ զինված հակամարտության։

«Լուծումը միայն պետք է լինի բանակցությունների և խաղաղ քննարկումների միջոցով և ոչ զինված հակամարտության։ Եվ, իհարկե, ոչ երրորդ երկների, որոնք հայտնվում և վարձակալությամբ տալիս են իրենց ռազմական հզորությունները արդեն իսկ պայթյունավտանգ իրավիճակում։ Մենք հույս ունենք, որ հայերը կկարողանան իրենց պաշտպանել Ադրբեջանի գործողություններից, և նրանք բոլորը, մինչև դա տեղի ունենա, ճիշտ կմոտենան հրադադարին և կնստեն սեղանի շուրջ ու կփորձեն գլուխ հանել այս իրոք պատմական և բարդ խնդրից», -  ասել է Պոմպեոն։