Ո՞ւր պետք է դիմեն Արցախից ժամանող քաղաքացիները, ովքեր ՀՀ-ում չունեն հյուրընկալող


Ո՞ւր պետք է դիմեն Արցախից ժամանող քաղաքացիները, ովքեր ՀՀ-ում չունեն հյուրընկալող
Հոկտեմբեր 14 12:23 2020
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը դիմել է Արցախից ժամանող քաղաքացիներին․
 
«Արցախից ժամանող քաղաքացիները, ովքեր Հայաստանի Հանրապետությունում չունեն ժամանակավոր բնակության վայր կամ հյուրընկալող, կարող են այցելել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Ներսիսյան 14/1 հասցեում գտնվող «Հայորդաց տան» շենքում ստեղծված կայանման կետ, որտեղից կկազմակերպվի նրանց տեղափոխումը ժամանակավոր կացարաններ:
Կայանման կետը գործում է շուրջօրյա»: