Հակառակորդն առավոտյան վերսկսել է հրետակոծությունները հակամարտության գոտու հարավային, հարավ-արևելյան, հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղղություններով․ ՊԲ


Հակառակորդն առավոտյան վերսկսել է հրետակոծությունները հակամարտության գոտու հարավային, հարավ-արևելյան, հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղղություններով․ ՊԲ
Հոկտեմբեր 14 09:47 2020

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածությունը: Առանձին հատվածներում տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են հրետանային մենամարտերը: Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից։

 

Առավոտյան հարավային, հարավ-արևելյան, հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղղություններով հակառակորդը, խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել է հրթիռահրետանային հրետակոծությունները՝ հատկապես ինտենսիվ կրակ վարելով հարավ-արևելյան, հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածներում:

ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի նախահարձակ ակտիվությունը կասեցնելու համար ճակատային գծի բոլոր ուղղություններում ձեռնարկում են համարժեք գործողություններ՝ շարունակելով վստահորեն իրականացնել հայրենիքի սահմանների պաշտպանության սրբազան առաքելությունը: