Արցախի բռնցքամարտի ֆեդերացիայի մարզիչները նաև մարտի դաշտում են պաշտպանում հայրենիքի պատիվը։
Արցախի բռնցքամարտի ֆեդերացիայի մարզիկ, գ.Կարմիր Շուկայի մարզիչ Մհեր Աթայանը, հակառակորդի գրոհը արիորեն հետ մղելիս վիրավորում է ստացել։ Այժմ Մհերը գտնվում է բուժման մեջ և շուտով կվիրահատվի Երևանի Միքայելյան վիրաբուժական հիվանդանոցում։ Այս մասին տեղեկանում ենք ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից:
«Շուտափույթ ապաքինում և առողջություն ենք մաղթում Մհերին:
Նշենք նաև, որ հայրենիքի պաշտպանության գործին են անցել նաև Արցախի բռնցքամարտի ֆեդերացիայի մյուս մարզիչները՝ ցուցաբերելով հայրենիքի հանդեպ սերն ու անմնացորդ նվիրումը։
Մեր զենքը քաջություն է ու անսահման սերը հայրենիքի հանդեպ․․․»,- ասված է հրապարակման մեջ: