Ռուսաստանաբնակ ադրբեջանցի Սադաթ Գուլիևը՝ նախկին ԿՎՆ-ական, որը վարում է «Դեվիչյա բաշնյա» Telegram ալիքը, կոչ է արել սպանել ռուսաստանցի ռազմական թղթակից Սեմյոն Պեգովին։ Պեգովը Արցախում հակամարտության սրման առաջին օրերից այնտեղ է և լուսաբանում է իրադարձություններն ինչպես առաջնագծից, այնպես էլ խաղաղ քաղաքներից։
Պեգովի գործընկեր Ալեքսանդր Կոցը այսպես է մեկնաբանել կատարվածը․ «Մոսկվայում բնակվող Սադաթ Գուլիևը հույս ունի, որ Սեմյոն Պեգովը չի վերադառնա։Ի դեպ, սա վերաբերում է նաև այն հարցին, թե դիտավորյալ է արդյոք հասցվել հարվածն այն եկեղեցուն, որտեղ վիրավորվել էր Յուրի Կոտենոկը»։
Այս թեմային էր անդրադարձել նաև ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովը, որը իր ռադիոեթերի ժամանակ հարց էր բարձրացրել, թե երկրում օրենք և կարգ գործում է, թե ոչ։