Հոկտեմբերի 12֊ին հրապարակված զոհվածների ցուցակից ջնջում ենք ևս մեկ զինվորի անուն` Արթուր Առաքելյան Արամայիս, 2000թ։ Նրա ողջ լինելու մասին տեղեկացրել է քույրը` Հերմինեն։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Տարածեք խնդրում եմ.
Առաքելյան Արթուր Արամայիսի 2000թ. ԵՂԲԱՅՐՍ ՈՂՋ Է»..
Նրան հայրը գտել է հոսպիտալում։ Արթուրը վիրավոր է և այս պահին գտնվում է բժիշկների հսկողության տակ։