Արթուր Արամայիսի Առաքելյանը ողջ է. հայրը հիվանդանոցում գտել է որդուն


Արթուր Արամայիսի Առաքելյանը ողջ է. հայրը հիվանդանոցում գտել է որդուն
Հոկտեմբեր 13 00:34 2020

Հոկտեմբերի 12-ին Արցախի  ՊԲ-ն հրապարակեց ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների անուններ, որոնց թվում էր նաև Արթուր Արամայիսի Առաքելյանը` ծնված 2000 թվականին:

Լրագրող Նանե Արզումանյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Արթուրը ողջ է:

«Այսօր հայրը հիվանդանոցում գտել է որդուն, վիրավոր է»,- նշել է Արզումանյանը:

Նշենք, որ ՊԲ-ի տվյալներով` հայկական կողմն ունի 525 զոհ։