Կետեր Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցից


Կետեր Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցից
Հոկտեմբեր 12 23:08 2020

▪️Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը նորից սկսել են մարտական գործողությունները։ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածություններն Ադրբեջանը բացարձակ չի կատարել և չի էլ կատարելու։

▪️Ամբողջ օրվա ընթացքում Ադրբեջանի ռազմաօդային ուժերը թուրքական օդուժի պատսպարման, աջակցության, հետախուզական և կառավարման կետերի աջակցության տակ կիրառելով բազմատեսակ մարտական֊հարվածային ԱԹՍ֊ներ, կատարել են 36 մարտական թռիչք, որոնց ընթացքում հյուսիսային ուղղությամբ մեր ՀՕՊ ուժերին հաջողվել է խոցել 1 Սու֊25 գրոհիչ։ Ըստ Հովհաննիսյանը՝ գրոհիչը խոցվել է Քարվաճառի ուղղությամբ։

▪️Ադրբեջանի կողմից գերիների ու դիերի փոխանակման պահանջը չի կատարվում, քանի որ ընդունելով այդ պայմանները փոխանակումը պետք է իրականացվի միջազգային համապատասխան կառույցների երաշխավորությամբ, որոնք մտնելու են մարտական գործողությունների շրջան, ինչն Ադրբեջանը բացարձակապես չի ուզում կատարել, և չի ընդունում։

▪️Անցնող ժամերի ընթացքում, ըստ Հովհաննիսյանի, խոցվել է հակառակորդի 3 ԱԹՍ, 1 ինքնաթիռ, 3 զրահատեխնիկա և մոտ 200 կենդանի ուժ։