Ադրբեջանի կողմից գերիների ու մարմինների դուրսբերում չի կատարվում. Արծրուն Հովհաննիսյան


Ադրբեջանի կողմից գերիների ու մարմինների դուրսբերում չի կատարվում. Արծրուն Հովհաննիսյան
Հոկտեմբեր 12 23:02 2020

Հրադադարի ռեժիմի խախտումը հաշվի առնելով՝ Ադրբեջանի կողմից գերիների ու մարմինների դուրսբերում չի կատարվում: Այսօր երեկոյան Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ընդունելով այդ պայմանները՝ գերիների ու դիակների փոխանակումը պետք է իրականացվի միջազգային համապատասխան կառույցների երաշխավորությամբ, որոնք մտնում են մարտական գործողությունների շրջան, ինչը Ադրբեջանը բացարձակապես չի ուզում կատարել և չի ընդունում»: