«Ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը վիրավոր զինծառայողների շրջանում տատանվում է 15-16 տոկոսի շրջանակներում»,- Հանրային հեռուստաընկերության եթերում տեղեկացրեց ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը:
Նա հայտնեց, որ ամենից շատ բժշկական խնամք պահանջվում է այն զինծառայողներին, որոնք գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում կամ՝ ինտենսիվ թերապիայի. այդ դեպքերը, նախարարի խոսքով, ամենամեծ ծանրաբեռնվածությունն են առաջացնում:
«Բուժհաստատություն տեղափոխված զինծառայողների մահացության շատ-շատ ցածր ցուցանիշ ունենք, եթե համեմատենք այլ ռազմական կոնֆլիկտների ժամանակ եղած մահացության դեպքերի հետ»,- ասաց նա: