Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը «Ազատություն» ռ/կ-ի եթերում հայտնել է, որ Թուրքիան Ադրբեջանի միջոցով փորձում է տարածաշրջանը վերածել ահաբեկչական նոր օջախի:
«Միջազգային հանրությունը պարտավոր է շատ գործնական քայլեր կիրառել: Փաստարկները շատ տարբեր են, այսօր մի մասը հրապարակման ենթակա են, մի մասը պարզապես ներկայացվում են համապատասխան կառույցներին: Ադրբեջանի զոհերի մեջ կան բավական մեծ թվով դիակներ, որոնք արտաքինով նման են այն մարդկանց, որոնք Սիրիայում մասնակցել են տարբեր ահաբեկչական գործողությունների: Այս մասին կան տեսանյութեր, որոնք կհրապարակվեն, բայց այժմ ներկայացվում են տարբեր կառույցների»,- նշեց Վահրամ Պողոսյանը՝ նշելով, որ այդ փաստերը բավարար են, որ միջազգային հանրության կողմից հակառակորդն ստանա արժանի պատիժ: