Ռուս հայտնի հեռուստահաղորդավարուհի Լերա Կուդրյավցեւան Ինստագրամի իր էջում հայտնել է Արցախում իր մոտ ընկերներից Արմեն Կնյազյանի զոհվելու մասին։
«Լեռնային Ղարաբաղում մահացել է իմ լավ ընկեր Արմեն Կնյազյանը։ Գնացել էր Արցախ, ու ահա նա այլևս չկա։ Անհավանական լուսավոր, բարի Արմեն, դու առհավետ իմ հիշողություններում ես։ Աշխարհը խելագարվում է։ Կանգ առեք»,-գրել է հանրահայտ հաղորդավարուհին։