Ադրբեջանական կողմը հայ զինծառայողների մարմինների նկատմամբ ոտնձգություններ է կատարել․ Արտակ Բեգլարյան


Ադրբեջանական կողմը հայ զինծառայողների մարմինների նկատմամբ ոտնձգություններ է կատարել․ Արտակ Բեգլարյան
Հոկտեմբեր 11 20:45 2020

Ադրբեջանի ԶՈԻ-ի ձեռքերում են գտնվում առնվազն հայ զինծառայողների մարմինները։ Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

«Կան որոշ ապացույցներ, որ այդ մարմինների հանդեպ ադրբեջանական կողմը կատարել է միջազգային մարդասիրական իրավունքով արգելված ոտնձգություններ»,-նշել է նա։

Նա նաև հայտնել է, որ Ադրբեջանը լայնորեն կիրառում է ահաբեկչական վարձկան խմբեր, որի ապացույցները հրապարակվել են մի շարք երկրների համապատասխան կառույցների կողմից։

«Սրա վտանգն այն է, որ նրանք իրենց ցեղասպանական փորձառությամբ մեծ վտանգ են ներկայացնում Արցախի բնակչության և ամբողջ տարածաշրջանի համար։ Սա միայն մեր պայքարը չէ, սա բոլորիս պայքարն է համընդհանուր ահաբեկչության դեմ»,-նշել է նա։