Արցախյան ռազմաճակատում հերոսաբար զոհվել է ԱՐՄԱԹ լաբորատորիայի խմբավար Վահագն Բուդուրյանը


Արցախյան ռազմաճակատում հերոսաբար զոհվել է ԱՐՄԱԹ լաբորատորիայի խմբավար Վահագն Բուդուրյանը
Հոկտեմբեր 9 00:54 2020

«Խորը կսկիծով հայտնում ենք, որ Արցախյան ռազմաճակատում հերոսաբար զոհվել է կամավոր մեկնած, Երևանի թիվ 155 դպրոցի ԱՐՄԱԹ լաբորատորիայի խմբավար ՎԱՀԱԳՆ ԲՈՒԴՈՒՐՅԱՆԸ: 

Վահագնը 24 տարեկան էր, աշխատում էր ՏՏ ոլորտում, նաև իր գիտելիքներն էր փոխանցում Արմաթի սաներին և մեծ նպատակներ ուներ նպաստելու Հայաստանը առաջատար տեխնոլոգիական երկիր դարձնելու գործում:

Վստահ ենք, որ ինչպես Վահագնի սաները, այնպես էլ Արմաթի ողջ համայնքը ջանք չի խնայի Վահագնի երազանքը իրականություն դարձնելու:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, Արմաթ ինժեներական լաբորատորիաների ողջ համայնքը իր խորը ցավակցությունն է հայտնում Վահագնի ընտանիքին, նրա հարազատներին ու մերձավորներին:

Մեր գաղափարակցի ու գործընկերոջ հիշատակը վառ կմնա:

Վահագն Բուդուրյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր հոկտեմբերի 08-ին ժամը 17:00-ին՝ Շահումյանի Սան-Լազարո սգո սրահում, իսկ թաղման արարողությունը հոկտեմբերի 09-ին ժամը 13:00-ին՝ Եռաբլուրում»,- հայտնում է ԱՐՄԱԹ լաբորատորիայի ֆեյսբուքյան էջը: