«Այլընտրանք չկա, պիտի գնամ քո եւ Արազի համար (Արազը դուստրն է–խմբ․) ու անպայման հետ կգամ»,–կնոջը՝ Գայանեին ասել էր ՀՅԴ Կապանի «Արամ Մանուկյան» կոմիտեի անդամ Քրիստափոր Արթինը:
Բայց նա չհասցրեց հաղթանակած վերադառնալ, սովորույթի նման, տուն մտնելուց՝ գրկել կնոջն ու 10-ամյա դստերը, առաջին անգամ չկատարելով խոստումը։ Քրիստափորը զոհվեց հոկտեմբերի 6-ին՝ Լուլասազ բարձունքը գրավելիս։ 48 տարեկան էր, ծնունդով Բեյրութից էր, բայց բնակվում էր Կանադայում։
Տարիներ առաջ տեղափոխվում է Հայաստան, ապրում Կապանում՝ աշխատանքի անցնելով «Դանդի Փրեշս Մետալս Կապան» ընկերությունում որպես փորձագետ։ Վերջին տարիներին գործարարությամբ էր զբաղվում։