Արցախում զոհվել են ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտի հրամանատար Մհեր Հարությունյանը, նույն վաշտի ազատամարտիկներ Գևորգ Հաջյանը և Քրիստափոր Արթինը


Արցախում զոհվել են ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտի հրամանատար Մհեր Հարությունյանը, նույն վաշտի ազատամարտիկներ Գևորգ Հաջյանը և Քրիստափոր Արթինը
Հոկտեմբեր 7 21:41 2020

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը խորը ցավով գուժում է դաշնակցական ընկերներ, ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտի հրամանատար Մհեր Հարությունյանի, նույն վաշտի ազատամարտիկներ Գևորգ Հաջյանի և Քրիստափոր Արթինի մահը: Նրանք հերոսաբար ընկան հոկտեմբերի 6-ին՝ Արցախում, ռազմավարական կարևորագույն նշանակության բարձունքի ազատագրման համար մղված ծանր մարտում՝ ջախջախիչ հակահարված տալով թշնամուն:

Մեր հերոս ընկերները զոհաբերեցին իրենց կյանքը՝ փառավոր մի նոր էջով պսակելով մերօրյա ազատագրական պայքարը:

ՀՅԴ Հաաստանի Գերագույն մարմին