Ճաշելու էթիկետը՝ զվարճալի նկարազարդումներով (ֆոտոշարք)


Ճաշելու էթիկետը՝ զվարճալի նկարազարդումներով (ֆոտոշարք)
Մայիս 15 18:40 2017

1. Ուտելու պրոցեսը կարծես փոքրիկ խաղ լինի, որ թույլ է տալիս կրել ցանկացած դիմակ` խռխռացող խոզուկից մինչև նրբիկ կոկետուհի: Սեղանի շուրջ ճիշտ կեցվածքը կօգնի ձեզ իսկական թագուհի զգալ:

2. Եթե դուք հրավիրված հյուր եք, ապա բարի եղեք սպասել, մինչև տանտերն ու տանտիրուհին առաջինը փորձեն ուտելիքը: Մի գցվեք ուտելիքի վրա, քանի որ դա այդքան էլ հաճելի տեսարան չէ:

3. Նստեք աթոռի վրա այնպես, կարծես թե ձեռքին ունեք կատու, իսկ հետևում` մուկ:

4. Գինու և ջրի ձեր բաժակները պետք է գտնվեն ձեր ափսեից աջ: Իսկ հացը` ձախ: Անգլերենում այս կանոնը կոչվում ` "BMW" - bread, meal, water, ինչը թարգմանաբար նշանակում է` հաց, ուտելիք, ջուր:

5. Հետաքրքիր է, բայց աղն ու պղպեղը պետք է մատուցվեն միասին, անգամ եթե ձեզնից դրանցից մեկն են ուզել: Նրանք այր ու կին են համարվում:

6. Երբեք մի խլեք ուտելիքի ամանը, օրինակ դեպի ձեզ մի քաշեք հացի զամբյուղը:

7. Երբեք մի փչեք ձեր ուտելիքի վրա, եթե անգամ այն սարսափելի տաք է:

8. Սկզբից փորձեք ուտելիքը, ապա միայն ավելացրեք աղ ու պղպեղ, եթե դրա անհրաժեշտությունը կա: Հակառակ դեպքում դա կոպիտ կդիտվի:

9. Այն բանից հետո, երբ սկսել եք օգտվել դանակ-պատառաքաղից, դրանք այլևս չպետք է դիպչեն սեղանին:

10. Երբ ավարտեք ուտելը, ձեր դանակն ու պատառաքաղը պետք է դրված լինեն ձեր ափսեին հորիզոնական դիրքով ձախից աջ:

11. Եթե կարիք ունեք զուգարան գնալ և չգիտեք, թե որտեղ դնել անձեռոցիկը, պարզապես այն դրեք ձեր ափսեից ձախ` թեթևակի ծալելով: