Արաբկիր բժշկական համալրից հայտնում են.
«Հանուն հայրենիքի մարտիրոսվածներին «Արաբկիր» ԲՀ-ի ընտանիքից միացավ մեր գործընկերը` պահակային ծառայության պետ Արթուր Միսակյանը: Արցախյան ազատամարտի առաջին իսկ օրերից Արթուրն այնտեղ էր` որպես առաջնագիծը պահող ֆիդայական ջոկատի անդամ, եւ այսօր էլ, մեր ազգի համար օրհասական ու վճռորոշ այս պահին, նա մեկնեց Արցախ ու նահատակվեց` բռնելով հավիտենականության ճանապարհը:
Խոնարհվում ենք, սիրելի Արթուր»: